Միացյալ Նահանգները Թայվանին է մատակարարել M1A2T մոդիֆիկացիայի 38 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Սկզբում մարտական մեքենաների մատակարարումը նախատեսված էր 2024 թվականի կեսերին, սակայն այն հետաձգվեց ավելի ուշ: Թայբեյը 2025 թվականին կստանա ևս 42 ամերիկյան տանկ, իսկ 28 մարտական մեքենաների վերջին խմբաքանակը՝ 2026 թվականին։
108 Abrams M1A2T տանկերի վաճառքը Թայվանին 2,2 միլիարդ դոլարով հաստատվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2019թ.։
0Comments