Թրամփը նախատեսում է բանակցություններ վարել Պուտինի և Զելենսկու հետ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր թիմը նախատեսում է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:

«Մենք կխոսենք։ Մենք շփվելու ենք նախագահ Պուտինի և Զելենսկու հետ։ Մենք պետք է դադարեցնենք հակամարտությունը», - ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր նստավայրում ։ 

Թրամփը բազմիցս ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կդառնա իր վարչակազմի առանցքային խնդիրներից մեկը երդմնակալությունից հետո: