Թրամփն անցած գիշեր Ալի Խամենեիին բանակցելու առաջարկ է արել, սակայն մերժվել է

Մեզ պատասխան տալու համար նա կարճ ժամանակ է տվել, սակայն Իրանն անմիջապես պատասխանել է, որ այս հարցով որոշում պետք է կայացնի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին. Իրանցի պաշտոնյա

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշեր Իրանին ռազմական հարված հասցնելու որոշումը չեղարկելուց հետո, առաջարկել է բանակցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ: 

Այս տեղեկությունը հայտնել են իրանցի պաշտոնյաները:

Նրանք Reuters գործակալությանը հայտնել են, որ Թեհրանն Օմանի միջոցով անցած գիշեր «մեսիջ» է ստացել Թրամփից այն մասին, որ ԱՄՆ նախագահը դեմ է պատերազմին ու ցանկանում է բանակցել:

«Մեզ պատասխան տալու համար նա կարճ ժամանակ է տվել, սակայն Իրանն անմիջապես պատասխանել է, որ այս հարցով որոշում պետք է կայացնի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին»,-անձի գաղտնիության պահպանման հիմունքով ասել է պաշտոնյաներից մեկը:

Մինչդեռ մյուս աղբյուրը հավելել է. «Մենք հստակ հասկացրինք, որ առաջնորդը դեմ է որևէ բանակցության, սակայն Թրամփի առաջարկը նրան կփոխանցվի: Մենք օմանցի պաշտոնյային նաև նախազգուշացրինք, որ Իրանի դեմ ցանկացած հարձակում տարածաշրջանային և միջազգային հետևանքներ կունենա»:

 

Iranian Supreme Leader Ali Khamenei next to Khordad-3 missile system last month - Trump has reportedly conveyed his demands to speak to the head of state

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն է տվել Թեհրանին հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ կործանիչներն ու նավերը կազմ-պատրաստ են եղել, սակայն Իրանի ուղղությամբ որևէ հրթիռ այդպես էլ չի արձակվել: Թրամփը վերջին պահին դեմ է գնացել պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելի խորհրդին՝ որոշելով չհարվածել: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ հարվածները կարող են իրականացվել ավելի ուշ:

Անցած գիշեր Թրամփը Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսական առաջնորդների հետ. քննարկվել են Իրանին համարժեք պատասխան տալու հավանական տարբերակները: Այդ հանդիպումից հետո ԱՄՆ ռազմական և դիվանագիտական ոլորտների պաշտոնյաները համոզված են եղել, որ Իրանի ուղղությամբ հրթիռակոծում է իրականացվելու: 

 

Iran said it had recovered parts of a US spy drone in its territorial waters, after downing the aircraft in a missile strike slammed by President Donald Trump as a "big mistake"
 

Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը խոցելու կադրերը:

 

This grainy black and white footage shows the drone as it plummets from the sky
 

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ կործանված անօդաչուի բեկորների մի մասը հանվել են Իրանի տարածքային ջրերից:

Պաշտոնյան մանրամասնել է, որ անօդաչուն օդ է բարձրացել Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա ներխուժել է Իրանի օդային տարածք, որտեղ էլ խոցվել է:

  

Iran released images purporting to show the fuselage of the wrecked US drone on Friday

A section of the destroyed warplane released by Iran, amid fears over what Tehran and its allies might glean from its inner workings

A section of the spy plane's fuselage lies on the floor after it was shot down just after 4am local time on Thursday

Debris from the wrecked drone was pictured by Iranian media as Trump asked for talks with the Supreme leader