Հայտնի է դարձել Մեքսիկայի նախագահական ընտրությունների հաղթողը։ Ձայների մեծամասնությունը ստացել է իշխող «Ազգային վերածնունդ շարժում» կուսակցության թեկնածու և գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի իրավահաջորդ Կլաուդիա Շեյնբաումը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Մեքսիկայի Ազգային ընտրական ինստիտուտի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների մեծ մասը մշակելուց հետո Շեյնբաումը հավաքել է ձայների ավելի քան 57%-ը։
Նրա հիմնական մրցակիցը՝ «Ուժ և սիրտ՝ հանուն Մեքսիկայի» ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչ Խոչիտլ Գալվեսը, ստացել է ձայների մոտ 30%-ը։
Մեքսիկայի ներկայիս նախագահ, 70-ամյա Անդրես Մանուել Լոպես Օբրադորն արդեն ճանաչել է Շեյնբաումի հաղթանակը և շնորհավորել նրան հաջողության համար։
0Comments