ԱՄՆ դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր. հրաձիգը դպրոցի աշակերտներից է

Մանրամասներ
ամն

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի կրոնական դպրոցներից մեկում հրաձգություն տեղի է ունեցել, հայտնում է ոստիկանությունը։

«Մեդիսոնի ոստիկանական բաժանմունքը հետաքննում է քրիստոնեական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը… Հաղորդվում է մի քանի զոհի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ dw.com-ի՝ իրավապահները հայտնել են, որ 3 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգության համար կասկածվող դեռահասին նույնպես մահացած են գտել։ Նա այս դպրոցի աշակերտ էր։ Տեղի ոստիկանապետ Շոն Բարնսը, մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ենթադրել է, որ հրաձիգը կարող էր ինքնասպան լինել։

Հրաձգությունը տեղի է ունեցել Abundant Life քրիստոնեական մասնավոր դպրոցում, որտեղ սովորում է շուրջ 390 երեխա։

Դեպքի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները կապի մեջ են տեղական իշխանությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: