Պայթուցիկը դրված է եղել ինքնագլորի վրա․ նոր մանրամասներ՝ Կիրիլովի սպանության դեպքից

Մանրամասներ
ռդ

ՌԴ ՔԿ–ն հաստատել է Մոսկվայի հարավ–արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի մահվան փաստը։

«Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի տան շքամուտքի մոտ դրված ինքնագլորի վրա։

Պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։