Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Գնել Սանոսյանի մանթրաշ վիճակը․
Դեկտեմբերի 14-ին Աշտարակում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ qաղաքական ժողովը։ Օրակարգում` «Իրական Հայաստանի» հայեցակարգը իրական կյանքի գործելակարգերի մեջ և խաղաղության օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը։
Պաշտոնանկ արված տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանթրաշ վիճակում է մասնակցել այդ ժողովին։ Սակայն չէր կարող չմասնակցել, այլապես կարող էր հայտնվել քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակում»:
0Comments