Հ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ստորագրությամբ ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը:
Նա հայտնաբերվել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից, երբ նրա կողմից կատարված խարդախության մասին բարձրաձայնել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ իր ուղիղ եթերներից մեկում և հստակ փաստերով մատնանշել էր Արցախյան պատերազմում նահատակված երկու հերոս տղաների ծնողի նկատմամբ Ա. Նահապետյանի կողմից խարդախությամբ խոշոր չափի գումար վերցնելու մեջ:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Շենգավիթի քննչական բաժին ներկայացնելուց հետո Շենգավիթի ոստիկանները պարզել են նաև, որ նրա նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնված եղել և Վաղարշապատի ոստիկանները նրան որոնելիս են եղել, քանի որ այնտեղ էլ նա կասկածվում է մի քաղաքացուց խաբեությամբ 50 հազար դոլար վերցնելու մեջ:
0Comments