Ես կարող եմ ասել, որ մոտ օրերս մի հատ այսպես լավ բացահայտում է լինելու, բայց ոչ այն դաշտում, որ դուք փնտրում եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է և հանրությանը անպայման կներկայացնի, Դա միարժեք անվտանգային ոլորտում է: Հիմա ես որպես հանձնաժողովի նախագահ, կարող է տեղեկացված եմ, բայց ես չեմ կարող այդ մասին բարձրաձայնել, հակառակ դեպքում կստացվի պետական գաղտնիքի հրապարակում:
Կոռուպցիոն հարց չէ, ավելի մեծ վտանգ ներկայացնող է»,-ասաց նա:
0Comments