Մենք մեղավոր չենք, որ Աղազարյանի ինտիմ խոսակցությունները խնդրահարույց նամակագրության մեջ էին. Հասմիկ Հակոբյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Հրապարակումներին ծանոթ չեմ. Ենթադրում եմ՝ դատախազն ԱԺ կգա ու Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիություից զրկեու համար կդիմի հայտնի գործի շրջանակում, որը վերաբերում էր մանր եղջերավոր անասունների կոռուպցիոն կամ չգիտեմ ինչ գործին, որը կար մինչ վարչապետի՝ Աղազարյանին մանդատից հրաժարվելու մասին խնդրանքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Հովիկ Աղազարյանի պաշտպանն այսօր հայտնել էր, որ հավանաբար հունվարի 20-ին դատախազը կմտնի ԱԺ, կդիմի Աղազարյանին անձոենմխելիությունից զրկելու հարցով, դրանից հետո վերջինիս կկալանավորեն կամ տնային կալանքի կենթարկեն:

Անդրադառնալով տեղեկություններին, որ այսօր ՔՊ-ն քննարկելու է ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանին նաև կուսակցությունից հեռացնելու հարցը, Հակոբյանը նշեց, որ ՔՊ վարչության նիստից հետո նոր կկարողանան իմանալ այդ մասին, եթե, իհարկե, օրակարգում այն ներառված լինի:

Հարցին՝ որքանո՞վ է տեղավորվում ժողովրդավարության բաստիոնի չափորոշիչների մեջ, որ մարդուն կարծիք արտահայտելու կամ գործընկերոջը պաշտպանելու համար հալածանքների են ենթարկում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պարոն Ասլանյանի հետ մենք մի ֆրակցիայի անդամ ենք եղել և իր անհամաձայնության մասին մենք ֆրակցիայի նիստում հնարավորություն ունեինք լսելու, ինչը չենք լսել, մենք դրա մասին տեղեկացել ենք արդեն հրապարակային ելույթից, երբ ասաց, որ սառեցնում է համագործակցությունը ֆրակցիայի հետ:

Մենք խնդիր ենք տեսնում, որ Հակոբ Ասլանյանը պարոն Աղազարյանի հետ կապված ֆրակցիայի նիստին չի ոչ մի անհամաձայնություն չի հայտնել, ոչ մի խոսք չի ասել, ավելին՝ ապշած էր իր լսածից»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Հովիկ Աղազարյանի նամակագրությանը իսկապես վտանգ է ներկայացրել ազգային անվտանգությանը, Հասմիկ հակոբյանն ասաց. ««Ինքս չեմ կարդացել նամակագրությունը, որովհետև ենթադրել եմ՝ ինչեր եմ կարդալու և ինձ տհաճ է նման բաներ կարդալ: Բայց գործընկերներս, որոնք ծանոթացել են, հնարավորություն եղել է իրենցից լսելու կոնկրետ իմ մտահոգությունների հետ կապված պատասխանները, և այո, այն ինֆորմացիան, որը մենք վարչապետից տեղեկացրել ենք, որ դա ենթակա չէ հրապարակման և նաև, հա, ընտանիքի անդամներին էլ ոչ մեկին չպետք է ասել այդ ինֆորմացիան, այդ ինֆորմացիայի արտահոսքը եղել է»:

Հարցին, եթե անգամ դա անվտանգության խնդիր է եւ հայտնվել է վարչապետի սեղանին, ինչո՞ւ է դա բերվել եւ հանրայնացվել խմբակցության նիստին, որտեղ եղել են նաեւ ինտիմ կյանքին վերաբերող հատվածներ, Հասմիկ Հակոբյանն արձագանքեց. «Վարչության նիստին ներկա են եղել, մնացել են միայն այն անդամները, որոնք ունեն գաղտնիության թույլտվություն և այդտեղ քննարկվել է պարոն Աղազարյանին կուսակցությունից հեռացման հարցը։ Ինչ վերաբերում է պարոն Աղազարյանի ինտիմ անձնական խոսակցություններին, ինձ բացարձակ չի հետաքրքրում և իմ գործընկերներին ևս, պարզապես մենք մեղավոր չենք, որ այն խնդրահարուց նամակագրությունները, որտեղ կան խնդրահարուց կետեր, որոնք վերաբերում են մեզ, համեմված են նաև ինտիմ մանրամասներով»: