«Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Մանրամասներ
միս

«Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին  հայտնեց ՔԿ խոնակ Կիմա Ավդալյանը:

Նա հայտնեց, որ կիրառվել է վարչական հսկողություն  եւ բացակայելու արգելք խափանման միջոցը, հարուցվել է քրեական վարույթ՝ 297 հոդվածի 2րդ  մասով(խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)  եւ 452 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով: Նրանք նախօրեին ազատ էին արձակվել: