Պարեկների ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Մանրամասներ
քկ

Շիրակի մարզում պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Այս պահին կատարվում են վարույթային գործողություններ, կան ձերբակալվածներ»,– ավելացրեց նա։

Թե քանի ձերբակալված կա, քննչական կոմիտեից նշեցին, որ ավելի մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն օրվա ընթացքում։ Կոմիտեից նաև չմանրամասնեցին, թե անձինք կոնկրետ ինչի համար են ձերբակալվել։

Նշենք, որ հունվարի 27–ին լրատվամիջոցները գրեցին, որ Շիրակի մարզում գողություն կատարելու մեջ կասկածվում են 2 պարեկներ, որոնք մարզում հայտնի են որպես «մարդկանց վրա ապօրինի ակտեր գրողներ»։

Հիշեցնենք՝ 2024-ի նոյեմբերին էլ հայտնել էինք, որ տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել, ու լուրեր կան, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն մի քանի պարեկներ։