«Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Դա այն եզակի գործերից էր, որ ՄԻԵԴ-ը 3 անգամ միջանկյալ միջոց կիրառեց` արձանագրելով որոշակի խախտումներ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նշենք, որ Գրիգորյանի ընտանիքը չի համաձայնել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ` պահանջել են արդարացնել գեներալ Մանվելին: Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ն առաջարկություն է արել կողմերին` գործը լուծել հաշտությամբ. «Եթե հրապարակային կերպով կառավարությունը ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանի հարազատներից` առերեւույթ կատարած ապօրինությունների համար` նախաքննության փուլում, դատաքննության փուլում, ապա հարազատները պատրաստ են հրաժարվել բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցումից։
Այս պահի դրությամբ կառավարությունը մոտավորապես այս կարգի դիրքորոշում էր հայտնել, որ իրենք չունեն առաջարկություն, բայց նման դեպքում 1-1,5 տարում Եվրոպական դատարանն իր համապատասխան գնահատականը կտա»։
0Comments