ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ նոր պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը և G7-ի իր գործընկերները նախատեսում են հրապարակել ուրբաթ օրը, ուղղված կլինեն արդեն իսկ գործող պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի հնարավորությունների սահմանափակմանը․
«Նրանք օգտագործում են երրորդ երկրները, որպեսզի փորձեն շրջանցել մեր սահմանած պատժամիջոցները։ Օրինակ՝ նրանք 1000%-ով ավելի շատ նոութբուքեր, iPhone-ներ, սպասք լվացող մեքենաներ են ներմուծում երրորդ երկրներից, ոչ թե այն պատճառով, որ ուզում են տանը աշխատել նոթբուքերով, այլ որպեսզի դրանց միջոցով ձեռք բերեն ժամանակակից չիպեր ավելի շատ հրթիռներ արտադրելու համար»,- ասել է Նուլանդը։
Նոր պատժամիջոցները, նրա խոսքով, մասնավորապես կանդրադառնան ռուսական մի շարք բանկերի և չինական ընկերությունների վրա, որոնք, ըստ ամերիկացիների, ներգրավված են սահմանափակումները շրջանցելու փորձերում։
0Comments