Ես վաղուց էի քննադատում ադրբեջանական բռնապետությունը. ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ

Մանրամասներ
շվեդիա

Cop29-ից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե եվրոպական 26 երկրների 76 քաղաքական գործիչների մուտքը երկիր կարգելվի, գրում է Blankspot-ը։ Որոշման  հիմքում ընկած է հունվարին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քվեարկությունը, որի արդյունքում Ադրբեջանը 2024 թվականին զրկվել է ձայնի իրավունքից:  

Քվեարկությունն անցկացվել է, երբ գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարել ԵԽԽՎ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանին դատապարտել են նաև մեծ թվով ակտիվիստների և լրագրողների բանտարկելու համար։

Cop29-ի առնչությամբ Ֆրանկ Շվաբեն Ադրբեջանում Գերմանիայի պատվիրակությանը մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն այդ երկրում «անցանկալի անձ» է ճանաչվել:  

ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ Մարկուս Վիխելը նշել է, որ իրեն չի զարմացրել՝ Cop29-ից առաջ վեց շվեդ պատգամավորների մուտքի արգելք սահմանելու մասին Ադրբեջանի որոշումը:

«Ընդհակառակը, դա միանգամայն սպասելի էր և անխուսափելի։ Ես վաղուց էի քննադատում Ադրբեջանի բռնապետությունն առհասարակ և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վրա նրա հարձակումները։ Ես շատ ուրախ եմ, որ ամբողջ Շվեդիան քվեարկեց այնպես, ինչպես քվեարկեց»,- ընդգծել է նա։