Ֆրանսիայի հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Մանրամասներ
ֆրանսիա

Ֆրանսիայի հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ Ֆրանսիայի կողմից հնչել են համ բաց հայտարարություններ, համ սպառնալիքներ մեր երկրի հասցեին:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ տարբեր հարթակներում մեր երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է: Ադրբեջանը համարժեք կպատասխանի դրան։

Մենք այնպիսի երկիր չենք, որ դա անպատասխան թողնենք։ Ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիան առաջինն էր, որ քայլեր ձեռնարկեց մեր երկրի դեմ ։ Երբ նա գիտակցի իր սխալը և այլընտրանքային քայլեր ձեռնարկի, այդ ժամանակ էլ մենք համապատասխան ձևով կպատասխանենք»,- ասել է նա ։