Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հանդիպում կանցկացնի՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, կիրակի օրը France Inter ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Հինգ եվրոպացի դիվանագետներ հայտնել են, որ հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Իտալիան, Իսպանիան և Դանիան՝ ներկայացնելով բալթյան և սկանդինավյան երկրները, հայտնում է Reuters-ը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը ցնցեց Եվրոպան՝ հայտարարելով, որ այն տեղ չի ունենա ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման բանակցությունների սեղանի շուրջ։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը Փարիզում արտահերթ գագաթնաժողով է հրավիրելու եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները Ուկրաինայի հարցում։
0Comments