Պատերազմի սառեցում չի լինի. Ուկրաինայի պաշտպանության նախարար 

Մանրամասներ
ա

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը հնարավոր չէ սառեցնել, սակայն հնարավոր է իրավիճակի «լիցքաթափում», քանի որ զինվորականներին ժամանակ է պետք՝ ուժերը վերականգնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ հաղորդում է Цензор.НЕТ-ը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է «սառեցնել» իրավիճակն Ուկրաինայում, ինչպես դա եղավ Ռուսաստանի վերահսկողության տակ Ղրիմի և Դոնբասի մի մասի անցնելուց հետո, Ռեզնիկովը պատասխանել է.

«Չեմ կարծում, որ սառեցման տարբերակ կա: Կա ակտիվության նվազեցում: Ժամանակակից պատերազմը ռեսուրսների պատերազմ է: Ռեսուրսները, բնականաբար, սպառվում են երկու կողմում էլ: Հետևաբար, յուրաքանչյուր կողմին ժամանակ է պետք ուժերը վերականգնելու համար»,- ասել է պաշտպանության նախարարը և չի բացառել իրավիճակի լիցքաթափումը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարն ընդգծել է. «Բացահայտ պատերազմ է ընթանում երկու կանոնավոր բանակների միջև, որոնցից մեկը ներխուժել է հարևան պետության տարածք՝ առանց օրինական բացատրության և առանց դրա իրավունքի։ Քանի որ սա գոյատևման պատերազմ է, մենք կպաշտպանվենք, որպեսզի գոյատևենք»։