Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում հրդեհ է բռնկվել

Մանրամասներ
ա

Հրշեջները փորձում են մարել Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ հիվանդանոցի բուժանձնակազմն ու հիվանդները ժամանակին տարհանվել են։

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Կենտրոնական ռազմական հոսպիտալը Չեխիայի ամենաառաջատար բժշկական հաստատություններից է, որտեղ բուժում են ստացել երկրի հետսոցիալիստական շրջանի բոլոր նախագահները՝ Վացլավ Հավելը, Վացլավ Կլաուսը, ինչպես նաև գործող նախագահ Միլոշ Զեմանը։