Եվրոպական Միության Խորհրդում Իսպանիայի նախագահության ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են սպասվում՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ TVE-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։
«Ամեն ինչ հանդարտվել է (Ռուսաստանում – Tert.am), բայց մենք չգիտենք, թե այնտեղ ինչ է կատարվում»,- ասել է Բորելը։
Նրա կարծիքով՝ Մոսկվայի եւ Կիևի միջեւ երկխոսությունը կախված է մոտ ապագայում Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումից։
«Անկեղծ ասած, ես չգիտեմ, դա կախված է նրանից, թե ինչ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - ասել է Բորելը, երբ նրան հարցրել են խաղաղության պաշտոնական բանակցությունների հնարավորության մասին։
Դիվանագետը նշել է, որ նշված իրադարձությունները կապված են լինելու ինչպես մարտի դաշտում տեղի ունեցողի, այնպես էլ հակամարտության կարգավորմանն ուղղված «քիչ թե շատ ստվերային» բանակցությունների հետ։
Եվրոպական դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խաղաղարար նախաձեռնությունների թիվը գնալով ավելանում է։
0Comments