Չարլզ III-ը որպես միապետ իր առաջին հեռուստատեսային ելույթում ասել է, որ իր մայրն ամբողջ կյանքն անցկացրել է գահի վրա՝ ծառայելով երկրին, և ինքը մտադիր է անել նույնը։
Թագուհու մահից հետո շատերը ենթադրեցին, որ 73-ամյա Չարլզը կհրաժարվի գահից՝ հօգուտ որդու՝ Ուիլյամի։
Նոր թագավորը նաև վստահեցրել է, որ միապետության դերն ու պարտականությունները մնում են նույնը և խոստացել է պահպանել սահմանադրական սկզբունքները։
The Guardian-ը խնդիրներ էր ակնկալում նոր միապետից, քանի որ Չարլզ III-ը «հասարակական դեմք է՝ իր խիստ հայացքներով աշխարհի ամեն ինչի վերաբերյալ»՝ գյուղատնտեսությունից մինչև այլընտրանքային բժշկություն:
0Comments