Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը, հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այսօր խորհրդարանը կրկին հավաքվել է Գերագույն Ռադայի պատերի ներսում:Մի շարք կարևոր որոշումներ են կայացվել»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ քննարկված օրինագծով նախատեսվում է երկրում ռազմական դրության երկարաձգում, որին կողմ է քվեարկել 343 ժողովրդական պատգամավոր։
«Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացվել է 2022 թվականի մարտի 26-ի 05.30-ից՝ 30 օր ժամկետով»,- ասվում է օրինագծում։
Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին։
0Comments