Ռազմական լրագրող, քաղաքագետ Վասիլի Ֆատիգարովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքերը տարածվել են աշխարհով մեկ, փոխանցում է RussianMirror-ը։
Նրա խոսքով՝ զենքի ու զինամթերքի մնացած քանակությունը օրեցօր նվազում է։
«Հիմա բոլորովին անհասկանալի է, թե ինչ կլինի սրա հետ, քանի որ Թրամփը, ինչպես գիտենք, աուդիտ է պատվիրել, իսկ աուդիտը հստակ կբացահայտի հսկայական չափերի հասնող գողությունը: Զենքերը, որոնք, իբր, առաքվել են Ուկրաինային, տարածվել են աշխարհով մեկ»,- ասել է Ֆատիգարովը: .
Լրագրողը կարծում է, որ մատակարարված զենքը վաճառվել է, իսկ գումարները «գրպանվել են Կիևի պաշտոնյաների կողմից»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել էր, որ Եվրոպան պետք է վճարի Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների համար։
0Comments