ՔՊ-ական Պապոյան Գևորը երրորդ նախագահին մեղադրել է Ադրբեջանի հետ տարված բանակցությունների արդյունքում երկիրն անխուսափելի պատերազմի առաջ կանգնեցնելու համար:
«Իրենց բանակցածն ա բերել էդ պատերազմին»,-հայտարարել է Գևորը՝ միաժամանակ շտապելով սեփական թիմի ուսերից թոթափել պատերազմի համար կրելիք պատասխանատվությունը. իրենք փորձել են բեկում մտցնել բանակցություններում, իսկ Նիկոլի՝ այլ կետից սկսելու մասին հայտարարությունները եղել են հուսահատ փորձ՝ կանխելու հողերի հանձնումը ոչ մի բանի դիմաց՝ըստ Գևորի:
Հարց՝ եթե 2018-ին տեղի ունեցած հեղաշրջման նպատակն Արցախը փրկելն էր Սերժ Սարգսյանի «վատ բանակցային ժառանգությունից», և եթե իսկապես Նիկոլի «հեղափոխությունը» բացառապես ներքին ռեսուրսների հաշվին իրականացված արկածախնդրություն էր, ապա ինչո՞ւ էր Իլհամը հայտարարում, որ իրենք լրջագույն ներդրում են ունեցել Հայաստանում տեղի ունեցածում:
Ասում էր ու այդպես էլ Նիկոլի կողմից մի սուտ հաթաթայի էլ չէր արժանանում:
Իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ նախաստորագրված փաստաթուղթն Ադրբեջանի շահի տեսանկյունից կատաստրոֆիկ մի բան էր, ուստի կար խնդիր՝ անելու այնպես, որ այդ փաստաթուղթը «ջրվի», իսկ դրա միակ ուղին Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն ու դրա համար դավաճան գտնելն էր:
Պայմանավորվելով շատ կոնկրետ ուժային կենտրոնների հետ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Սերժ Սարգսյանի դեմ դավադրություն հյուսեց ու իշխանության բերեց «հայրենասեր» մեկին, որի քիմքին նախաստորագրված փաստաթուղթը հաճո չէր:
Այդ «հայրենասերը» պետք է սադրեր պատերազմ, պատերազմով ամբողջը զիջեր ու ստորագրեր այնպիսի մի փաստաթուղթ, որը կլիներ ձեռնտու բոլորին՝ բացի հայ ժողովրդից:
Սերժ Սարգսյանին անհնար էր ստիպել դառնալ Նիկոլ, այդ իսկ պատճառով էլ տեղի ունեցավ հեղաշրջումը, որի հետևանքները ազգովի քաղելու ենք դեռ երկար տարիներ:
Բա Արցախ փրկողը «Երկրի հակառակ կողմը» կգրե՞ր, Պապոյան Գևորը ծանո՞թ է իր պարագլխի թողած «գրական ժառանգությանը»…
Ինչ վերաբերում է պատերազմի անխուսափելիությանը, ապա դա կեղծիք է. միայն ռուսական կողմը առնվազը մի քանի անգամ իր արտգործնախարարի շուրթերով հայտարարել է, որ կար իրական հնարավորություն՝ պատերազմը կանխելու կամ այն ոչ նման արդյունքներով ավարտելու, սակայն հայկական կողմն այլ բան է նախընտրել: Ընդ որում՝ Լավրովը նման հայտարարություն արել է նաև անձամբ Միրզոյան Արոյի ներկայությամբ՝ չարժանանալով նրա կոմղից ոչ մի հակաճառությանը: Բա եթե Լավրովը լկտիաբար ստում էր, ինչո՞ւ «դուխով» Արոն նրան չպորտատեղադրեց՝ գոնե փկելու Նիկոլի բարի համբավը: Չարեց դա, քանի որ ինքն էլ լավ գիտեր, որ Լավրովը չի ստում,այլ ասում է ճշմարտությունը:
Պատերազմն անխպուսափելի չի եղել,և դրա մասին խոստովանել է հենց նույն Նիկոլը՝ ԱԺ ամբիոնից. «Youtube» նայեք:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1965
0Comments