Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի աջակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան

Մանրամասներ
Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան

Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամաավոր Լևոն Քոչարյանը:

Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է հերքել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի աջակիցների միջև լարվածության հանգամանքը, Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Ես թեման հասկանում եմ, չեմ ուզում  ինչ-որ մեկի խոսքերը մեկնաբանել, ես գիտեմ, որ դա կա, հատկապես ֆեյսբուքի տիրույթում ինչ-որ մարդիկ կան, ովքեր իրար հետ կարող են մտնել լեզվակռվի մեջ, փոխադարձ վիրավորանքների մեջ մտնել:

Նման բան, որ մենք ինչ-որ մարդկանց ուղղորդենք, չկա բացարձակապես: Դա ուղղորդված չի արվում, մեզ մոտ չկա կուսակցություն, չկան կառույցներ, չկան ձեր սիրած շրջաբերականներից, ուղղակի ինչ-որ մարդիկ են, ովքեր կարող են մեծ հարգանք ունենալ հորս մասով, մեր քաղաքական թիմի առումով դա չի նշանակում, որ իրենց բոլոր դիրքորոշումները մերն են»,- ասաց նա:

Լրագրողի ճշտող հարցին՝  բարձր մակարդակում լարվածություն կա արդյոք, Քոչարյանն ասաց. «Ոչ, չկա լարվածություն»: