Telegram-ը մեծ խնդիրների առաջ է կանգնել Հնդկաստանում․ Հավելվածը կարգելվի

Մանրամասներ
տելեգրամ

Telegram-ը մեծ խնդիրների առաջ է կանգնել Հնդկաստանում, հայտնում է The Times of India պարբերականը։ Հաղորդագրությունների փոխանակման հանրահայտ հավելվածը Հնդկաստանի կառավարության ավելի ու ավելի մեծ հսկողության տակ է՝ հանցավոր գործողությունների, մասնավորապես՝ դրամաշորթությանն ու մոլախաղերին օժանդակելու մեջ իր ենթադրյալ դերի պատճառով, ասված է զեկույցում:

Կառավարության պաշտոնյան չի բացառել, որ հավելվածը նույնիսկ կարգելվի՝ կախված հետաքննության արդյունքներից: Դա տեղի է ունեցել Ֆրանսիայում Telegram-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովի ձերբակալությունից ընդամենը մեկ օր անց։

Telegram-ը նախկինում քննադատության է ենթարկվել ապատեղեկատվության տարածման և ապօրինի գործունեությունը նպաստելու գործում ունեցած դերի համար, սակայն չնայած խնդիրներին, Telegram-ում պնդում են, որ իր գործունեությունը չի հակասում հնդկական օրենքներին։ Ընդսմին կառավարությունից հայտարարել են, որ  Հնդկաստանում ընկերության ֆիզիկական ներկայության բացակայության պատճառով Telegram-ի աշխատանքում դժվարություններ կան: