Մեսսին շատ լավն է, բայց նա Աստված չէ. Հռոմի Պապ

Տեսականորեն դա սրբապղծություն է

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համաձայն չէ ֆուտբոլի որոշ երկրպագուների այն կարծիքի հետ, որ Լիոնել Մեսսիին կարելի է համեմատել Աստծո հետ:

«Մարդիկ ասում են, որ Մեսսին Աստված է: Տեսականորեն դա սրբապղծություն է: Չի կարելի նման բան ասել ու հավատալ դրան: Օրինակ, ես հաստատ չեմ հավատում: Մարդիկ կարող են Մեսսիին համեմատել Աստծո հետ` պարզապես արտահայտելով հիացմունք: «Ֆուտբոլի դաշտում նա Աստված է». սա ընդամենն արտահայտչաձև է: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց հիացմունքը: Մեսսին շատ լավն է, բայց նա Աստված չէ»,- Հռոմի Պապի խոսքերը մեջբերում է La Sexta-ն: