ԱՄՆ–ը չի պատրաստվում զորքերը դուրս բերել Սիրիայից․ Պենտագոնի ղեկավար

Մանրամասներ
ամն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս բերել զորքերը Սիրիայից։

Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցածը չի ստիպում մեզ մտածել Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին», - ասել է Օսթինը:

Հունվարի 30-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները չեն ծրագրում զորքերը դուրս բերել Սիրիայից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում շարունակել պայքարն այս երկրում ահաբեկչության դեմ՝ ԴԱԻՇ-ի գործունեության պատճառով։