Ղազախստանում ահաբեկչական խմբավորումները խոշոր օբյեկտներ են գրավել, այդ թվում՝ ինքնաթիռներ, հայտարարել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:
«Ահաբեկչական խմբավորումները գրավում են խոշոր օբյեկտներ, մասնավորապես Ալմաթիում գրավվել է մոտ հինգ ինքնաթիռ, այդ թվում ՝ արտասահմանյան ինքնաթիռներ»,-ասել է Տոկաևը, նրա ուղերձը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները:
Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնում է Sputnik-ը։
Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:
0Comments