Աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳ նախարար

Մանրամասներ
ագն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը կարծում է, որ աշխարհը գերհոգնած է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը։ 

Հնդկաստանի ԱԳ նախարարը նման տեսակետ է հայտնել Hindustan Times թերթի կազմակերպած «Առաջնորդության գագաթնաժողով»-ի պանելային քննարկման ընթացքում։

«Կարծում եմ, որ աշխարհն ինչ-որ առումով գերհոգնած է։ Այսինքն, այս հակամարտությունը հսկայական գին է պահանջում և՛ երկու հիմնական խաղացողներից, և՛ բոլորից: Սա այն ժամանակն է, երբ կա որոշակի լուծման գլոբալ պահանջ» – ասել է նա՝ մատնանշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը, որը առաջինն է եղել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։

Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ այդ հակամարտության լուծման հարցում Դելին չունի կարգավորման որևէ պլան, սակայն ձգտում է ուղիներ գտնել Մոսկվայի և Կիևի շփման համար։

«Մենք չենք կարծում, թե դա մեր գործն է: Մեր գործն այն է, որ փորձենք ճանապարհ գտնել այս երկու երկրները հասցնելու այնպիսի կետի, որ նրանք կարողանան շփվել միմյանց հետ: Մյուսները չեն կարող լուծել խնդիրը, քանի դեռ կողմերը հենց իրենք չեն ցանկանում լուծել»,- ասել է նա։