«Միսս Մոսկվա-2015» մրցույթում հաղթող ճանաչված Օքսանա Վոևոդինան հայտնել է, որ վաճառել է իր ամուսնական մատանին, որն իրեն նվիրել էր Մալազիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նախկին մոդելի խոսքով՝ մատանին ստիպված է եղել վաճառել, որպեսզի վճարի բժշկական ծախսերը շվեյցարական հիվանդանոցներից մեկում, որտեղ գտնվել է հղիությունը պահպանելու համար:
«Ես չեմ կարող նշել գինը, որը ստացել եմ մատանու դիմաց, սակայն դա նախնական գնից երեք անգամ քիչ էր»,- ասել է Վոևոդինան:
Պարբերականի տվյալներով`մատանու արժեքը գնահատվում է 203 000 ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ զույգի ամուսնալուծության մասին հայտնի էր դարձել դեռևս հուլիսին: Մալազիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ի մտերիմներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ նրա նախկին կինը՝ «Միսս Մոսկվա-2015» ճանաչված Օքսանա Վոևոդինան, աստղաբաշխական գումար է պահանջել ամուսնալուծությունից հետո:
0Comments