Հաջիևի խոսքերը տորպեդահարում են գործընթացը. Արարատ Միրզոյան

Մանրամասներ
կառավարություն

Սա այնպիսի հայտարարություն է, որով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղության հաստատումը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է «օկուպացված» տարածքների համար փոխհատուցում տա, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ, միանշանակ, չի կիսում Հաջիևի կարծիքը, ավելին, եթե պետք լինի կարող է տասնյակ կետեր ասել, որտեղ նրանց կողմից ոտնահարվել են մարդու իրավունքները, նյութական վնասներ են եղել։

Նա հիշեցրեց, որ այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը միջազգային ատյաններից հետ կքաշեն միմյանց նկատմամբ ունեցած հայցերը և միևնույն ժամանակ պարտավորություն կստանձնեն ապագայում ևս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Այսինքն` բոլոր այն վեճերը, որոնք մենք ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով կողմերը պետք է գնան հաշտության»,- ընդգծեց Միրզոյանը։