Եթե պետության համար բան է արվում, մենք պետք է ուրախ լինենք, երջանիկ լինենք, ոգևորված լինենք, իհարկե շատ լուրջ աշխատանք է տարվում: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելուն:
«Ժողովրդավարությունը այս իշխանությունն է տվել, ՀՀ վարչապետն է ամեն ինչ անում ամեն օր, ամեն ժամ, որ ժողովրդավարությունը ավելի խորը արմատներ ունենա Հայաստանում, ավելի գիտակցեն դրա ուժը, որը Հայաստանին տանում է դեպի զարգացման»,-ասաց նա:
Հարցին՝ ինչքանո՞վ եք իրատեսական համարում, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի՝ հաշվի առնելով Բաքվից հնչող պահանջները, ՔՊ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ նոր պահանջներ ունեն, Ադրբեջանն էլ ասաց, որ մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, իսկ մնացածը ընթացիկ մարտավարական գործողություններ են:
Պետք է մենք հետ գնանք, տեսնենք 30 տարի մենք ինչ ենք արել, նույն բանն էլ մենք ենք արել 90-ականներից սկսած կամ ավելի վատ, կամ դրանից ավելի քիչ արտահայտություններ ենք արել: Ամեն անգամ այդպես լարված իրավիճակներ է ստեղծվել, վերջնական արդյունքում կստորագրվի, այդ ամեն ինչը կմնա հետևում»:
Նա նկատեց, որ այստեղ միջազգային հանրություն էլ է շահագրգռված. «Առաջին անգամ երևի նկատեցիք, որ ամբողջ աշխարհի պետություններից ողջունում էին այդ տեքստի համաձայնեցնումը»,-ասաց նա:
0Comments