Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի՞ չլուծեց Ղարաբաղի հարցը, որովհետև ինքը չէր լուծողը. Խաչատուր Սուքիասյան

Մանրամասներ
Խաչատուր Սուքիասյան

ևոն Տեր-Պետրոսյանը ինչի՞ չլուծեց Ղարաբաղի հարցը, որովհետև ինքը չէր լուծողը: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը

«Հետո Լևոն Տեր-Պետրոսյանը լուծում գտել էր, ի՞նչ արեցին։ Բա ինչի՞ չեք դրան անդրադառնում: Ես կարծում՝ ցանկացած քաղաքացի պետք է գնա անդրադառնա այդ օրվան, ո՞նց է եղել, որ Ղարաբաղի իշխանությունը դեմ է եղել խնդրի լուծմանը։

Հիմա դրա համար ո՞վ է պատասխան տալիս: Այդ դեմ լինողները Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճան էին անվանում, ոնց որ այսօր անվանում են Նիկոլ Փաշինյանին, խայտառակություն է: Բայց դրանից հետո ի՞նչ եղավ, եղավ այն, ինչ որ եղավ»,-ասաց նա: