Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին և բռնցքամարտի աշխարհի առաջնության մյուս հաղթողներին

Մանրամասներ
Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին և Սերբիայի Նիշ քաղաքում կայացած Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) 2025 թվականի աշխարհի կանանց առաջնության մյուս հաղթողներին։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական հեռագրում:

«Հարգելի Նունե Գրիգորովնա, Ելենա Վասիլևնա, Անաստասիա Վլադիմիրովնա, Սալտանատ Սերիկովնա։ Շնորհավորում եմ ձեզ կանանց բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի աշխարհի առաջնությունում վառ, համոզիչ հաղթանակի առթիվ: Այս հեղինակավոր մրցաշարի ոսկու ճանապարհին դուք դրսևորեցիք տաղանդ և վարպետություն, իսկական չեմպիոնի տրամադրվածությամբ, բնավորության և կամքի ուժով, ազնիվ և անզիջում մենամարտերով վաստակեցիք հանդիսատեսի ճանաչումը,»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը վստահ է, որ Սերբիայի Նիշ քաղաքում Ռուսաստանի հավաքականի ընդհանուր թիմային հաղթանակը կոգեշնչի կյանքում և սպորտում նոր հաջողությունների հասնելու համար։

Նշենք, որ մարտի 16-ին կրասնոդարցի Նունե Ասատրյանը ոսկե մեդալ էր նվաճել Սերբիայի Նիշ քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով Ղազախստանը ներկայացնող Վիկտորյա Գրաֆեևային:

Նունե Ասատրյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է: