Պուտինին վստահում է ռուսաստանցիների 60 տոկոսը. հարցում

Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքները

պուտին

Ռուսաստանցիների ավելի քան կեսը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հետազոտության տվյալների համաձայն, ավելի շուտ նրան չի վստահում 30 տոկոսը, եւս 10 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Հարցման մասնակիցների 63 տոկոսի կարծիքով՝ Պուտինը ավելի շուտ լավ է աշխատում իր պաշտոնում: Հակառակ տեսակետն է պաշտպանում ռուսաստանցիների 24 տոկոսը:

Դժվարացել է պատասխանել հարցվածների 13 տոկոսը: Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է նոյեմբերի 27-ից 29-ը՝ 18 եւ ավելի բարձր տարիքի 4 հազար քաղաքացիների շրջանում՝ շարժական եւ ստացիոնար հեռախոսահամարների պատահական ընտրության սկզբունքով:

Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: