ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքնաթիռները չափազանց բարդ են դարձել կառավարման համար։ Իր այս մտքերը նա ներկայացրել է Թվիթերում, Նայրոբիում Boeing 737 MAX 8-ի ավիավթարից երկու օր հետո, ինչի հետեւանքով 157 մարդ էր զոհվել։
«Ինքնաթիռները թռիչքի համար չափազանց բարդ են դառնում։ Օդաչուներ այլեւս պետք չեն, պետք են միայն համակարգչի մասնագետ գիտնականներ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից։ Ես սա անընդհատ տեսնում են շատ ապրանքների պարագայում։ Միշտ ջանում են էլի մի ոչ պիտանի քայլ անել առաջ, երբ հաճախ հինն ու ավելի պարզը անհամեմատ ավելի լավն են։ Հարկավոր են որոշումներ վայրկյանի ընթացքում, իսկ բարդությունը վտանգավորություն է ստեղծում։ Այդ ամենը թանկ արժե՝ նվազագույն շահ ունենալով։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես չեմ ուզում, որ Ալբերտ Էյնշտեյնը լինի իմ օդաչուն։ Ես ուզում եմ հիանալի օդաչու պրոֆեսիոնալներ, որոնք կարող են հեշտ ու արագ իրենց կառավարմանը ենթարկել ինքնաթիռը»։

0Comments