Արցախում հզոր պարտիզանական շարժում է կազմակերպվում. Պեգով

Այն տարածքներում, որտեղ տեղակայված կլինեն Ադրբեջանի զինված ուժերը, ես լուրջ պարտիզանական պատերազմ եմ կանխատեսում. Պեգով

Ակնհայտ է, որ Արցախում հզոր պարտիզանական շարժում է կազմակերպվելու: Այս մասին «Սոլովյով LIVE- ՍՄԵՌՇ»-ի եթերում ասաց Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

«Արցախում շատ մարդիկ երբեք չեն հաշտվի այն փաստի հետ, որ իրենց տները, տարածքները, հայրենի քաղաքները հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, եւ նշանակություն չունի` դա համաձայնագրով է տեղի է ունեցել, թե այլ կերպ: Սա հասկանալու համար բավական է իմանալ արցախցիների խառնվածքը:

Պարտիզաններն աշխատում էին այս ռազմական արշավի հենց սկզբից եւ կոնկրետ օպերացիաներ էին  իրականացնում: Պետք է նշեմ նաեւ, որ այն տարածքներում, որտեղ իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, բնականաբար, հայկական կողմից ոչ մի դիվերսիա տեղի չի ունենա: Ես Ռուսաստանի այդպիսի կատաղի աջակցություն եւ հեղինակություն, ինչպես Ղրիմում 2014-ին եւ Արցախում 2020-ի աշնանը, երբեւէ չեմ տեսել: Այս մարդիկ իրենց Ռուսաստանի մաս են համարում, եւ, իհարկե, նրանց համար անընդունելի է ինչ-որ բան ձեռնարկել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դեմ: Բայց այն տարածքներում, որտեղ տեղակայված կլինեն Ադրբեջանի զինված ուժերը, ես լուրջ պարտիզանական պատերազմ եմ  կանխատեսում»,- շեշտել է Պեգովը: