
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է երկրի կենտրոնական և հարավային մասերում գտնվող ռուսական 11 օդանավակայաններ թռիչքների արգելքը, հայտնում է kommersant.ru-ը։
Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով թռիչքային սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ին։ Արգելքը երկարաձգվել է արդեն 27-րդ անգամ։ Այժմ այն ուժի մեջ է մինչև օգոստոսի 11-ը։
Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների չվերթները դադարեցվել են։ Որպես այլընտրանք՝ խորհուրդ է տրվում օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:
0Comments