Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին

Մանրամասներ
Պուտին

Ռուսաստանի տարածքին ATACMS և Storm Shadow հրթիռներով հարվածներից հետո Ուկրաինայում տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ի երեկոյան հեռուստաուղերձում։

«Փորձագետները քաջատեղյակ են, և ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ անհնար է նման զինատեսակներ օգտագործել՝ առանց նման զենք արտադրող երկրների ռազմական մասնագետների ուղղակի մասնակցության։

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում արտադրված 6 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներով և նոյեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի արտադրության Storm Shadow և ԱՄՆ արտադրության HIMARS համակարգերով կոմբինացված հրթիռային հարձակման ընթացքում հարվածներ են հասցվել Ռուսաստանի Դաշնության տարածքի ռազմական օբյեկտների Բրյանսկի և Կուրսկի մարզերում։ Այս պահից, ինչպես մենք նախկինում բազմիցս ընդգծել ենք, Արևմուտքի կողմից հրահրված Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր», – ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով հարվածներին ի պատասխան՝ նոյեմբերի 21-ին ՌԴ զինված ուժերը կոմբինացված հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։

«Մարտական պայմաններում անցկացվել է, այդ թվում, ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկի փորձարկում, տվյալ դեպքում՝ առանց միջուկային մարտագլխիկի հիպերձայնային բալիստիկ հրթիռի», – նշել է Պուտինը։

Նա հավելել է, որ նոր հրթիռը կոչվում է «Օրեշնիկ», այն հասել է իր նշանակետին, և որ այս տեսակի զենքին հակազդելու միջոցներ չկան, «դա բացառված է»։

Պուտինի խոսքով՝ աշխարհում առկա ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը և Եվրոպայում ամերիկացիների կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն որսում նման հրթիռները։

Պուտինն, իր խոսքը եզրափակելով, նշել է, որ նախընտրում է և հիմա էլ պատրաստ է բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով, սակայն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման