ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայում ազգայնական գաղափարներն ավելի ուժեղ էին, քան ենթադրվում էր, և դա հանգեցրեց այսօրվա իրավիճակին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Խորհրդային Միության փլուզումից հետո ակնհայտ էր, որ մենք ի վերջո դրան կգանք։ Իհարկե, կարծում եմ, որ փլուզման պահին մտածում էինք, հավանաբար, այն մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հիմնարար կապերը, ավելի ուժեղ կլինեն, քան հասարակության ազգայնական մասի կոնյունկտուրային նկատառումները», - ասել է նա ՌԴ սուբյեկտների քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ ։
Պուտինը հիշեցրել է, որ անկախության հռչակագրում գրված էր, որ Ուկրաինան չեզոք պետություն է:
«Ազգայնական այդ տարրերն ավելի ագրեսիվ գտնվեցին և սկսեցին առաջ մղել իրենց օրակարգը ։ Ահա և ամեն ինչ բերեց այսօրվա իրավիճակին», - ասել Է նախագահը ։
0Comments