Ղազախստանում սահմանափակումներ են մտցնում հայկական համարանիշերով ավտոմեքենաների համար

Ղազախստանում նաև քննարկում են նշյալ համարանիշերով ավտոմեքենաներով փոխադրումներ իրականացնելու արգելքի հարցը

Ղազախստանում պատրաստվում են ժամանակավոր գրանցման պրակտիկա կիրառել հայկական, ռուսական, ղրղզական համարանիշերով ավտոմեքենաների համար:

Նման որոշման համար պատճառ է հանդիսացել քաղաքացիների բողոքները՝ կապված վերոնշյալ երկրների վարորդների կողմից երթևեկության կանոնները խախտելու հետ:

Եթե ավտոմեքենաներն այլ երկիր տեղափոխելու համար են, վարորդները պետք է տեղավորվեն 10 օրվա մեջ և դուրս բերվեն ավտոմեքենան Ղազախստանի տարածքից: 10 օրը լրանալուց հետո պետք է ժամանակավոր գրանցում լինի:

Ղազախստանում նաև քննարկում են նշյալ համարանիշերով ավտոմեքենաներով փոխադրումներ իրականացնելու արգելքի հարցը: