ՌԲԿ-ն ինֆորմացիա է հրապարակել սպորտային կոշիկների մասին, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Վալաամի վանք այցի ժամանակ:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Loro Piana իտալական բրենդի Week End Walk սպորտային կոշիկներին: Այն արժե 61 550 ռուբլի: Կոշիկները հատուկ տեխնոլոգիաներով են ստեղծված, ինչը թույլ է տալիս դրա մակերեսը պաշտպանել անձրևից:
Պարբերականը գրում է, որ Պուտինը սովորաբար կրում է New Balance ամերիկյան բրենդի սպորտային կոշիկները, գրում է analitik.am:
0Comments