![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%20%D5%B7%D5%B8%D5%B5%D5%A3%D5%B8%D6%82%2C%2C_1.jpg)
Ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլը, չորեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Խաղաղ կյանքը կարգավորվում է ազգայնականներից ազատագրված ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի և Ուկրաինայի տարածքներում, այդ թվում՝ Մարիուպոլում՝ Ազովի ծովի ամենամեծ արդյունաբերական և տրանսպորտային հանգույցում, որը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ»,- ասել է Շոյգուն։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը: Ներկայում ռուսական բանակի ստորաբաժանումները Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի հետ ընդլայնում են վերահսկողությունը ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի տարածքների նկատմամբ»,- նշել է նախարարը։
0Comments