Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության ներսում ոգելից խմիչքի և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը մոտեցնելու մեխանիզմի մասին համաձայնագրերը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ԵՏՀ մամլո հաղորդագրությունը:
«Համաձայնագրերով ամրապնդվում է ակցիզների դրույքաչափերի մոտեցման մեխանիզմը՝ սկզբնական դրույքաչափի (սահմանվում է 2024 թվականից սկսած ամեն 5 տարին մեկ) և դրանից շեղվելու չափանիշների սահմանման միջոցով: Ի դեպ, երկրների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է սկզբնական ցուցիչ դրույքաչափից շեղման բավականաչափ սահման՝ կախված նրանց սոցիալ-տնտեսական զարգացումից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ այդ միջոցները պետք է նպաստեն միության երկրներում ոգելից խմիչքի և ծխախոտի քաղաքակիրթ շուկայի ձևավորմանը և բնակչության առողջության պահպանմանը: Բացի այդ, ակցիզային դրույքաչափերի մոտեցումը պետք է նվազագույնի հասցնի ԵԱՏՄ տարածքում արտադրանքի անօրինական միջսահմանային հոսքը, այսինքն՝ բիզնեսի համար այդպիսով կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ:
Համաձայնագրերի փաթեթը կդիտարկվի ԵՏՀ Խորհրդի կողմից:
0Comments