Կիևի կենտրոնում «Երկաթյա գահ» է հայտնվել

Այն ուկրաինական մայրաքաղաքում կմնա մեկ ամիս, այնուհետև կտեղափոխվի թանգարան

Կիևի Անկախության հրապարակում «Երկաթյա գահ» է հայտնվել. արվեստի գործը պատրաստվել է Դոնբասի ռազմական տեխնիկայի բեկորներից:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, գահը բաղկացած է տանկի զրահից, փամփշտակալ ժապավենից, արկերից և զինտեխնիկայի այլ մասերից: 

«Երկաթյա գահը» 2016-ին Դոնեցկում ստեղծել է կամավոր Դենիս Բուշտեցը:

Նշվում է, որ այն ուկրաինական մայրաքաղաքում կմնա մեկ ամիս, այնուհետև կտեղափոխվի թանգարան: