Բայդենն ասել է, որ հեռանում է նախագահական մրցապայքարից, սակայն չի ավելացրել, թե կոնկրետ ուր․ Զախարովա

Մանրամասներ
ռդ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում է կատարել՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի նախագահական ընտրապայքարից հրաժարվելու մասին։

«Ջո Բայդենն ասել է, որ հեռանում է նախագահական մրցապայքարից, սակայն չի ավելացրել, թե կոնկրետ ուր», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին․ չի ձգտի վերընտրվել Դեմոկրատական ​​կուսակցությունից երկրորդ ժամկետով, սակայն մտադիր է շարունակել կատարել իր ներկայիս պարտականությունները: