Ռուսաստանը համոզվել է Ռուսաստանի Դաշնության հետ բազմակողմ համագործակցությունը շարունակելու եւ դաշնակցային հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի վճռականության մեջ։ Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք հստակ վստահություն ենք ստացել Ռուսաստանի հետ բազմակողմ համագործակցությունը շարունակելու Ադրբեջանի մտադրության վերաբերյալ։ Մենք խոսեցինք բաց, խոսեցինք ազնիվ, քննարկեցինք այսօրվա օրակարգի հրատապ հարցերը։ Եվ ես ուզում եմ լիակատար վստահությամբ ասել, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանը հաստատակամ է շարունակել կառուցել նույն բարձրամակարդակ հարաբերությունները, դաշնակցային, գործընկերային եւ բարիդրացիական հարաբերությունները եւ փոխադարձ հարգանքը»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի արդյունքների հիման վրա։
0Comments