Ղարաբաղը վերջնականապես դարձել է Ադրբեջանի մաս ոչ թե հիմա, այլ անցած տարի Պրահայում, որտեղ վարչապետ Փաշինյանն արել է հայտարարութուն, որն արմատապես փոխել է Ղարաբաղի կարգավիճակը։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։
«Այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության մասն է:
Նախորդ տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն բանի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի:
Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ նախկինում բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի հարցով համաձայնության: Ի՞նչն էր խնդիրը. պայմանավորվում էինք, որ պետք է հանրաքվեի անցկացվի:
Սակայն մի կողմը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող նշել դրա անցկացման ժամկետը:
Քանի որ, եթե ընթացիկ պայմաններում հանրաքվեն անցկացվեր՝ անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե քսան տարի հետո, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր:
Ուստի առաջարկվում էր այդ հարցը թողնել ապագա սերունդներին:
Հայկական կողմը, ընդհակառաը, պնդում էր, որ որոշվի հանրաքվեի անկացման օրը, իսկ այդ հանրաքվեին՝ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը:
Նրանք նույնպես ելնում էին նրանցից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվի քսան տարի անց, սակայն բնակչության ներկայիս կազմի պարագայում, արդյունքն ակնհայտ է:
Ահա սա է խնդրի ամբողջ էությունը:
Դե իսկ ՀՀ ղեկավարությունը Պրագայում այս հարցը փակեց՝ անգամ քառակուսի կիլոմետրով նշելով Ադրբեջանի Հանրապետության տարածքը», - ասել է Պուտինը:
0Comments