Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «ցորենի գործարքին»՝ անեքսիայի ենթարկված Ղրիմում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակումից հետո, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ն հարձակման համար մեղադրում է «Կիևի ռեժիմին» և «Մեծ Բրիտանիայի մասնագետներին»։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին պայմանագիրը ստորագրվել է հուլիսի վերջին։ Այն կնքվել է Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ։
0Comments